11:33  ,  17 հունվարի, 2018

Մաքգրեգորը զրկվեց UFC-ի գոտուց, Նուրմագոմեդովը եւ Ֆերգյուսոնը կվիճարկեն տիտղոսը

Խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորը զրկվել է UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոնական գոտուց, որի համար կմենամարտեն ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը եւ ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնը, հայտնում է «ТАСС»-ը:

Նուրմագոմեդովի եւ Ֆերգյուսոնի միջեւ մենամարտը կանցկացվի ապրիլի 7-ին Նյու Յորքում: Քոնոր Մաքգրեգորը զրկվել է տիտղոսից, քանի որ երկար ժամանակ չի պաշտպանում այն: UFC-ի նախագահ Դեյն Ուայթը հայտարարել է, որ ելույթները սկսելուց հետո իռլանդացի մարտիկը կունենա չեմպիոնական մենամարտ անցկացնելու հնարավորություն:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովը եւ Տոնի Ֆերգյուսոնը պետք է հանդիպեին նախորդ տարվա մարտին, սակայն մենամարտը հետաձգել էր, քանի որ ռուսաստանցի մարտիկը քաշ գցելիս վատ էր զգացել շոգեբաղնիքում եւ տեղափոխվել հիվանդանոց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս