Խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորը զրկվել է UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոնական գոտուց, որի համար կմենամարտեն ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը եւ ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնը, հայտնում է «ТАСС»-ը:
Նուրմագոմեդովի եւ Ֆերգյուսոնի միջեւ մենամարտը կանցկացվի ապրիլի 7-ին Նյու Յորքում: Քոնոր Մաքգրեգորը զրկվել է տիտղոսից, քանի որ երկար ժամանակ չի պաշտպանում այն: UFC-ի նախագահ Դեյն Ուայթը հայտարարել է, որ ելույթները սկսելուց հետո իռլանդացի մարտիկը կունենա չեմպիոնական մենամարտ անցկացնելու հնարավորություն:
Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովը եւ Տոնի Ֆերգյուսոնը պետք է հանդիպեին նախորդ տարվա մարտին, սակայն մենամարտը հետաձգել էր, քանի որ ռուսաստանցի մարտիկը քաշ գցելիս վատ էր զգացել շոգեբաղնիքում եւ տեղափոխվել հիվանդանոց:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում