14:50  ,  17 հունվարի, 2018

Ռոնալդու. «Ռեալում» ինձ միշտ ասում են վաղը

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ արդեն հոգնել է Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի սուտ խոստումներից: 32-ամյա ֆուտբոլիստի խոսքով՝ խնդիրը փողի մեջ չէ, ինչպես ավելի վաղ նշվում էր մամուլում:

«Ինձ միշտ ասում են վաղը: Հարցը գումարի մեջ չէ, այլ կարգավիճակի»,- ասել է Ռոնալդուն իր մտերիմներին, գրում է El Mundo-ն:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ռոնալդուն վերջնականապես որոշել է ամռանը հեռանալ «Ռեալից», քանի որ Ֆլորենտինո Պերեսը չի կատարել իր խոստումն ու չի բարձրացրել նրա աշխատավարձը: Պորտուգալիայի հավաքականի ավագի գործող պայմանագիրն ավարտվում է 2021թ. հունիսին, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմում է 21 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում