10:45  ,  17 հունվարի, 2018

Անգլիայում առաջին անգամ գոլն արձանագրել է VAR համակարգի միջոցով

Անգլիական ֆուտբոլում առաջին անգամ գոլն արձանագրել է VAR համակարգը (մրցավարի վիդեոօգնական) օգտագործելուց հետո: Դա տեղի է ունեցել «Լեսթերի» եւ «Ֆլիտվուդի» միջեւ ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի պատասխան խաղում:

76-րդ րոպեին «Լեսթերի» նիգերիացի հարձակվող Կելեչի Իհեանաչոն գրավել է դարպասը, սակայն եզրային մրցավարն արձանագրել է խաղից դուրս վիճակ: VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո գոլն արձանագրվել է:

Այդ խաղում «Լեսթերն» Իհեանաչոյի դուբլի օգնությամբ տնային հաղթանակ է տարել 2:0 հաշվով եւ դուրս եկել 1/16 եզրափակիչ, որտեղ կմրցի «Պիտերբորո Յունայթեդի» հետ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Կելեչի Իհեանաչոն դարձել էր առաջին ֆուտբոլիստը, որն Անգլիայի Գավաթի խաղում դարձել էր իր թիմի չորրորդ փոխարինումը: «Մանչեսթեր Սիթին» լրացուցիչ ժամանակում օգտվել էր չորրորդ փոխարինում կատարելու հնարավորությունից եւ դաշտ դուրս բերել նիգերիացի հարձակվողին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում