11:10  ,  17 հունվարի, 2018

Դարպասապահը վնասվածք է ստացել Դիմիտրի Պայետի տպավորիչ հնարքից հետո

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում «Մարսելը» տանը 2:0 հաշվով հաղթել է «Ստրասբուրգին»:

Դաշտի տերերի երկրորդ գոլը 87-րդ րոպեին խփել է ֆրանսիացի կիսապաշտպան Դիմիտրի Պայետը: Նա մեն-մենակ է դուրս եկել դարպասապահի հետ եւ, տպավորիչ հնարքով շրջանցելով նրան, գրավել է դատարկ դարպասը: Այդ դրվագում «Ստրասբուրգի» դարպասապահը վնասել է ոտքը եւ դաշտի լքել պատգարակով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում