09:58  ,  17 հունվարի, 2018

Մոուրինյոն նոր պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն առաջիկայում կերկարաձգի գործող պայմանագրը:

Sky Sports-ի համաձայն՝ պորտուգալացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2021 թվականի ամառը:

Հիշեցնենք, որ 54-ամյա Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 2016թ. մայիսին՝ կնքելով 3 տարվա պայմանագիր: Նրա ղեկավարությամբ թիմը նվաճել է Անգլիայի սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի գավաթը՝ նվաճելով նաեւ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարի ուղեգիր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում