00:08  ,  17 հունվարի, 2018

Daily Mirror. Օբամեյանգը համաձայնության է հասել «Արսենալի» հետ

Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը համաձայնության է հասել Լոնդոնի «Արսենալի» հետ անձնական պայմանագրի կետերի վերաբերյալ, հաղորդում է բրիտանական Daily Mirror-ը: Նրա տրանսֆերի գինը կարող է կազմել 60 միլիոն եվրո։

Հունվարի 14-ին հայտնի էր դարձել, որ Օբամեյանգը կարգապահական պատճառներով չի մասնակցելու «Վոլֆսբուրգի» դեմ գերմանական Բունդեսլիգայի 18-րդ տուրի խաղին (0:0): Բեռլինի «Հերտայի» դեմ հաջորդ տուրի հանդիպմանը գաբոնցի հարձակվողը կմասնակցի: Հունվարի 16-ին ֆուտբոլիստը վերսկսել է մարզումները գերմանական թիմի ընդհանուր խմբի հետ: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 28-ամյա ֆուտբոլիստը 15 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս