23:08  ,  16 հունվարի, 2018

Հայաստանն ու Ադրբեջանն ընդգրկվել են նույն ենթախմբում

2018 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում բասկետբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը հանդես կգա A ենթախմբում: Մրցակիցներն են Ավստրիայի, Ադրբեջանի, Սան Մարինոյի, Ալբանիայի եւ Մոլդովայի հավաքականները, հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի մինչեւ 18 տարեկանների մրցակիցները կլինեն Մոլդովայի, Իռլանդիայի, Մոնակոյի եւ Մալթայի հավաքականները:

Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը հանդես կգա Եվրոպայի 2018 թվականի B դիվիզիոնի առաջնությունում: C ենթախմբում Հայաստանի թիմը կմրցի Ռուսաստանի, Հունգարիայի, Չեխիայի, Հոլանդիայի եւ Լյուքսեմբուրգի հավաքականների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս