22:43  ,  16 հունվարի, 2018

Զավեն Բադոյանը գոլ է խփել Լիբանանում

Լիբանան տեղափոխված Զավեն Բադոյանը դարձել է գոլի հեղինակ: Լիբանանի առաջին դիվիզիոնի առաջնության 13-րդ տուրում «Շաբաբ Ալ Սահելը» տանը 3:1 հաշվով հաղթել է «Շաբաբ Մանջալ Անջարին»: 28-ամյա հայ կիսապաշտպանը դարձել է դաշտի տերերի երկրորդ գոլի հեղինակը:

Զավենի Բադոյանի նախորդ թիմը Երեւանի «Ալաշկերտն» էր, որի կազմում անցկացրել է ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսը: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ Դիլիջանի «Իմպուլսում», Երեւանի «Փյունիկում» եւ «Բանանցում», բելառուսական ԲԱՏԷ-ում եւ «Գոմելում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում