22:11  ,  16 հունվարի, 2018

Մոուրինյոն ցանկանում է վերադառնալ «Ռեալ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ուշադիր հետեւում է Մադրիդի «Ռեալում» տեղի ունեցող զարգացումներին եւ ցանկանում է վերադառնալ Արքայական ակումբ, որը գլխավորել է 2010-2013 թվականներին, գրում է Don Balon-ը:

Աղբյուրի տվյալներով, պորտուգալացի մասնագետը դժգոհ է մանչեսթերյան ակումբում իրավիճակից եւ պատրաստ է հեռանալ: «Ռեալում» Մոուրինյոն կցանկանար կատարել արմատական փոփոխություններ, որոնք համահունչ կլինեին նաեւ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի ցանկություններին:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» անհաջող է հանդես գալիս Իսպանիայի ընթացիկ առաջնությունում եւ գտնվում է չորրորդ տեղում՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 19 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում