21:12  ,  16 հունվարի, 2018

Սամվել Բաբայանը ցմահ հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից Ուզբեկստանում

Ֆուտբոլի Ուզբեկստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սամվել Բաբայանը ցմահ զրկվել է այդ երկրում ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից, հաղորդում է Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ֆեդերացիայի տվյալներով, 46-ամյա մասնագետը «Պախտակորում» աշխատանքի ժամանակ ֆուտբոլիստների պայմանագրերում անօրինական կատարել է փոփոխություններ: Այն ժամանակ Ուզբեկստանի ֆուտբոլային իշխանությունները մարզիչին մեղադրել էին ազգային հավաքականում աշխատանքը բավարար չկատարելու, իսկ ֆուտբոլիստներին ընտրելիս փորձառու մարզիչների եւ փորձագետների կարծիքը քամահրելու եւ  նախապատվությունը ծանոթ խաղացողներին տալու մեջ:

2017թ. սեպտեմբերին Սամվել Բաբայանը հեռացվել էր ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից: Ուզբեկստանի թիմը չէր նվաճել 2018թ. աշխարհի առաջնության ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում