19:41  ,  16 հունվարի, 2018

Ռուսական «Արմավիրը» հավաք կանցկացնի Երեւանում

Ռուսական «Արմավիրը» մարզումային հավաք կանցկացնի Երեւանում: Արսեն Պապիկյանի գլխավորած թիմում հադես են գալիս նաեւ հայ ֆուտբոլիստներ Էդուարդ Լուսիկյանը, Գրիգորի Մաթեւոսյանը, Էդուարդ Սարգսյանը եւ Ալբերտ Արզումանյանը:

Հունվարի 22-ին թիմը ստուգողական հանդիպում կանցկացնի «Կենսաբան-Նովոկուբանսկի» հետ, ինչից հետո կժամանի Հայաստան:

«Արմավիրը» գլխավորում է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության «Հարավ» գոտու մրցաշարային աղյուսակը:

«Արմավիրը» Հայաստանում մարզումային հավաք էր անցկացրել նաեւ անցած տարի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում