18:59  ,  16 հունվարի, 2018

Զավեն Բադոյանը կարիերան կշարունակի Լիբանանում (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող Զավեն Բադոյանը կարիերան կշարունակի Լիբանանում: 28-ամյա կիսապաշտպանը պայմանագիր է կնքել «Շաբաբ Ալ Սահելի» հետ:

Ակումբի մամուլի ծառայությունը հիացմունքով է գրում հայ ֆուտբոլիստի մասին՝ նրան անվանելով «մաեստրո»:

Զավենի Բադոյանի նախորդ թիմը Երեւանի «Ալաշկերտն» էր, որի կազմում անցկացրել է ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսը: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ Դիլիջանի «Իմպուլսում», Երեւանի «Փյունիկում» եւ «Բանանցում», բելառուսական ԲԱՏԷ-ում եւ «Գոմելում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս