15:33  ,  16 հունվարի, 2018

Էդգար Մալաքյանը փորձաշրջան է անցնում ղազախական ակումբներում

Ուկրաինական «Ստալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը փորձաշրջան կանցնի ղազախական ակումբներում:

Prosports.kz-ի համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ժետիսու» եւ «Կիզիլ-Ժար» ակումբները, որոնք հաջորդ մրցաշրջանում խաղալու են Ղազախստանի ուժեղագույն լիգայում:

«Ժետիսուի» կազմում Մալաքյանը նաեւ հանդիպման է մասնակցել հավաքի ընթացքում: «Ստալի» հետ նրա պայմանագրի ժամկետը լրացել է 2017-ի դեկտեմբերին: Հունվարի 13-ից ուկրաինական ակումբը հավաք է անցկացնում Թուրքիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում