Մոսկվայում հունվարի 15-ին մեկնարկել է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը:
Հունվարի 17-ին կկայանա տղամարդկանց մենասաքի կարճ ծրագիրը, որին Հայաստանից կմասնակցի Սլավիկ Հայրապետյանը:
Անաստասիա Գալուստյանը չի հայտավորվել Եվրոպայի առաջնությանը, իսկ պարային զույգերի պայքարում Հայաստանը կներկայացնի Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ զույգը: Նրանք կարճ ծրագրում պայքարը կսկսեն հունվարի 19-ին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Անաստասիա Գալուստյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ կարիերայի ժամանակավոր դադարի պատճառը ֆինանսական է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում