12:15  ,  16 հունվարի, 2018

Մոուրինյո. Շանս չեմ տալիս Մխիթարյանին, քանի որ բազմաթիվ խաղացողներ ունեմ այդ դիրքում

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դարձյալ անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Մխիթարյանը մեր խաղացողն է, եւ ես կարող եմ խոսել նրա մասին: Նա ունի մեզ առաջարկելու շատ բան: Արդյո՞ք հնարավոր է, որ նա հեռանա թիմից. այո, հնարավոր է: Տրանսֆերային պատուհանը բաց է: Ես ունեմ 22 ֆուտբոլիստներից բաղկացած կազմ եւ ցանկանում եմ պահպանել այն:

Ես հնարավորություն չեմ տալիս Մխիթարյանին, քանի որ ունեմ այդ դիրքում հանդես եկող բազմաթիվ խաղացողներ: Մխիթարյանը միակն է, որի առջեւ բացել եմ խաղալու դռները, քանի որ նա, իսկապես, շատ տաղանդավոր է»,- մարզիչի խոսքը մեջբերում է express.co.uk-ը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել «Սթոք Սիթիի» դեմ  Անգլիայի առաջնության 23-րդ տուրի խաղին (3:0):  Մոուրինյոն բացատրել էր, որ նման որոշում է կայացրել, քանի որ հայ կիսապաշտպանի ապագայի հարցում հստակություն դեռ չկա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով