11:58  ,  16 հունվարի, 2018

Բելգիայի հավաքականի լավագույն գոլը 2017 թվականին

Չինական «Ցյանցզին Ցյուանցզյանի» կիսապաշտպան Ակսել Վիտցելը ճանաչվել է Բելգիայի հավաքականի՝ 2017 թվականի լավագույն գոլի հեղինակ:

Վիտցելի՝ Ջիբրալթարի հավաքականի դեմ ԱԱ-2018-ի ընտրական փուլի խաղում (9:0) խփած շրջադարձ հարվածով գոլը հավաքել է 3800 ձայն: Երկրորդ տեղը գրավել է Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենի գոլը (936 ձայն), իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուի գոլը (912 ձայն), հայտնում է Բելգիայի հավաքականի մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում