10:59  ,  16 հունվարի, 2018

Մոուրինյո. Չեմ դիտել, թե ինչպես «Լիվերպուլը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Սթոք Սիթիի» նկատմամբ 3:0 հաշվով տնային հաղթանակից հետո պատմել է, որ չի դիտել հունվարի 14-ին կայացած «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» (4:3) խաղը:

«Սթոք Սիթին» ֆուտբոլիստներ է ձեռք բերել ֆուտբոլ խաղալու համար: Մրցակիցը չէր վախենում խաղալ, եւ մեզ համար խնդիրներ առաջացրեց առաջին խաղակեսում:

Ես չեմ դիտել, թե ինչպես «Լիվերպուլը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին», սակայն այդ պարտությունը ոչինչ չփոխեց: Նրանց բախտը միայն իրենց ձեռքում է:

Ինչ վերաբերում է Ալեքսիս Սանչեսին ձեռք բերելու մասին լուրերին, ապա ես գաղափար չունեմ այդ մասին»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Մոուրինյոն բացատրել էր, որ նման որոշում է կայացրել, քանի որ հայ կիսապաշտպանի ապագայի հարցում հստակություն դեռ չկա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում