10:49  ,  16 հունվարի, 2018

«Պորտուի» մասնակցությամբ խաղի ժամանակ երկրպագուներին տարհանել են ստադիոնից (ֆոտո)

«Էշտորիլ» - «Պորտու» ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 18-րդ տուրի խաղն ընդմիջման ժամանակ ընդհատվել է ստադիոնի տրիբունաներից մեկի փլվելու վտանգի պատճառով: Երկրպագուներն անմիջապես տարհանվել են ստադիոնից, հայտնում է A Bola-ն:

Առաջին խաղակեսից հետո «Էշտորիլը» հաղթում էր նվազագույն հաշվով: Դեռ հայտնի չէ, թե որ օրն է շարունակվելու խաղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում