10:33  ,  16 հունվարի, 2018

«Ինտերի» առաջարկը չի գոհացրել «Բարսելոնային»

«Բարսելոնան» մերժել է «Ինտերի» առաջարկը բրազիլացի կիսապաշտպան Ռաֆայել Ալկանտարայի տրանսֆերի հարցով:

Marca-ի համաձայն՝ իտալական ակումբը ցանկացել է վարձակալել Ռաֆինյային՝ հետագայում 20 միլիոն եվրոյով նրա տրանսֆերը գնելու հնարավորությամբ, սակայն «Բարսելոնային» չի գոհացրել առաջարկվող գումարը: Կատալոնացիները բրազիլացու համար պահանջում են 35 միլիոն եվրո:

Ռաֆայել Ալկանտարան 2017-ի ապրիլից դաշտից բացակայում է վնասվածքի պատճառով: Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2020 թվականի ամռանը:

Հիշեցնենք, որ «Ինտերը» հետաքրքրվում է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում