23:30  ,  15 հունվարի, 2018

Մոուրինյոն պարզաբանել է Մխիթարյանի բացակայությունը

«Սթոք Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 23-րդ տուրի հանդիպումից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու հայտացուցակում չի ընդգրկել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:

«Կստեմ, եթե ասեմ, որ դա մարտավարական որոշում է: Պարզապես, մենք որոշել ենք հայտավորել այն ֆուտբոլիստներին, որոնք հիմա կենտրոնացած են «Մանչեսթեր Յունայթեդում» մրցելույթի վրա: Գիտեմ, որ ֆուտբոլիստի համար բարդ է խաղալ, երբ նա դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում: Այս գործոնը դարձել է ճնշման պատճառ: Մենք որոշել ենք պաշտպանել Մխիթարյանին: Հայտացուցակում նրան չընդգրկելը լավագույն լուծում է խաղացողի եւ թիմի համար»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Daily Star-ը:

Հիշեցնենք, որ բրիտանական մամուլի տվյալներով, Մխիթարյանը հնարավոր է հայտնվի «Արսենալում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում