21:42  ,  15 հունվարի, 2018

Հրայր Մկոյանը հեռացել է «Էստեղլալից», Վահագն Միլիտոսյանը փոխել է թիմը Սլովակիայում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը հեռացել է Իրանի «Էստեղլալից», հաղորդում է Transfermarkt-ը: 31-ամյա ֆուտբոլիստը Թեհրանի թիմում հանդես էր գալիս 2014 թվականից:

Հարձակվող Վահագն Միլիտոսյանը Սլովակիայի երկրորդ դիվիզիոնի «Կոմարնո» թիմից տեղափոխվել է առաջին դիվիզիոնի երկրորդ տեղում ընթացող «Սերեդ», որը 1 միավոր է հետ առաջատարից:

24-ամյա հայ հարձակվողը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ ֆրանսիական «Լավալում» եւ «Գրենոբլում», հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականից:

Սլովակիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության 15 խաղում Միլիտոսյանը խփել է 10 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:

Լուսանկարում Հրայր Մկոյանն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում