18:10  ,  15 հունվարի, 2018

«Ռեալի» նախագահը վաճառքի կհանի 9 խաղացողի

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Վիլյառեալից» 0:1 հաշվով կրած պարտությունից հետո Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է վաճառքի հանել 9 ֆուտբոլիստների, գրում է Diario Gol-ը:

Արքայական ակումբի նախագահը որոշել է դիմել արմատական փոփոխությունների եւ հրաժեշտ տալ դարպասապահ Կեյլոր Նավասին, պաշտպաններ Ռաֆայել Վարանին, Նաչո Ֆերնանդեսին, Մարսելոյին, Աշրաֆ Հակիմիին, կիսապաշտպան Լուկա Մոդրիչին եւ հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուին, Գարեթ Բեյլին ու Քարիմ Բենզեմային:

Պերեսը պատրաստ է Ռոնալդուին ընդգրկել ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու գործարքի մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում