09:11  ,  16 հունվարի, 2018

Ձմեռային Օլիմպիական խաղերի ամենատիտղոսակիր մարզիկը չի մասնակցի Փհենչհան-2018- ին

8-ակի օլիմպիական չեմպիոն, 43-ամյա դահուկորդ Ուլե-Էյնար Բյորնդալենը Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում 2018 թվականին կայանալիք 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում չի ընդգրկվել բիատլոնի Նորվեգիայի հավաքականի կազմում։

«Բյորնդալենի անձնական արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում բավականաչափ լավը չէին։ Ցավոք, նրա ցուցանիշները չհամապատասխանեցին օլիմպիական թիմում ընդգրկվելուն»,- ասել է Նորվեգիայի Օլիմպիական կոմիտեի ղեկավար Տուրե Էվրեբեն, փոխանցում է Eurosport-ը:

Հիշեցնենք, որ Բյորնդալենը ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության ամենատիտղոսակիր մարզիկն է եւ նվաճել է 13 օլիմպիական մեդալ (8 ոսկե, 4 արծաթե, 1 բրոնզե)։ Սոչի-2014 ձմեռային օլիմպիական խաղերում նա նաեւ դարձել էր ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության ամենատարեց ոսկե մեդալակիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում