16:12  ,  15 հունվարի, 2018

Էնթոնի Ջոշուայի հաջորդ մրցակիցը WBO-ի չեմպիոն Ջոզեֆ Պարկերն է

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA, IBO եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուան հաջորդ մենամարտը կանցկացնի մարտի 31-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում։ Բրիտանացի 28-ամյա բռնցքամարտիկի մրցակիցը կլինի WBO վարկածով աշխարհի չեմպիոն, նորզելանդացի Ջոզեֆ Պարկերը, հայտնում է Sky Sports-ը։

Էնթոնի Ջոշուան նախորդ մենամարտը նույնպես անցկացրել էր Քարդիֆի Principality Stadium արենայում եւ նոկաուտով հաղթել էր կամերունցի Կարլոս Տակամին։ 26-ամյա Ջոզեֆ Պարկերը եւս նախորդ մենամարտն անցկացրել է Մեծ Բրիտանիայում՝ 2017-ի սեպտեմբերին Մանչեսթերում հաղթելով Հյուի Ֆյուրիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում