WHAT. A. MISS.
— Goal (@goal) January 14, 2018
Angel Di Maria going back to his #MUFC days with this effort... pic.twitter.com/XbTi8quExt
Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն առանց վնասվածքից վերականգնվող բրազիլացի հարձակվող Նեյմարի մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Նանտին»:
Փարիզցիների հաղթական գոլը 12-րդ րոպեին խփեց արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, որն առաջին խաղակեսում կարող էր դառնալ նաեւ դուբլի հեղինակ, սակայն վրիպեց դատարկ դարպասին:
ՊՍԺ-ն միավորի քանակը հասցրեց 53-ի եւ 11-ական միավոր առաջ անցավ 2-3-րդ տեղերը բաժանող «Մոնակոյից» եւ «Լիոնից»:
Ֆրանսիայի առաջնություն, 20-րդ տուր
«Նանտ» - ՊՍԺ՝ 0:1
Անխել Դի Մարիա, 12
Հոռացում՝ Դիեգո, 90+1 («Նանտ»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում