22:56  ,  14 հունվարի, 2018

Օբամեյանգին պատժած Դորտմունդի «Բորուսիան» միավորներ կորցրեց

Գերմանական Բունդեսլիգայի 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 0:0 հաշվով ավարտեց «Վոլֆսբուրգի» դեմ տնային հանդիպումը:

«Բորուսիան» հանդես եկավ առանց հարձակման գծի առաջատար Պյեր-Էմերիկ Օբամեյանգի: Խաղից առաջ  ակումբի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ գաբոնցի հարձակվողը հանդես չի գալու կարգապահական պատճառներով:

«Բորուսիան» 29 միավորով մնաց չորրորդ տեղում, իսկ «Վոլֆսբուրգը» 20 միավորով 12-րդն է:

Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Բորուսիա Դ» - «Վոլֆսբուրգ»՝ 0:0

«Քյոլն» - «Բորուսիա Մ.»՝ 2:1

Ֆրեդերիկ Սորենսեն, 34, Սիմոն Տերոդե, 90+6 – Ռաֆայել, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով