22:30  ,  14 հունվարի, 2018

Մարկոս Պիզելին գոլի հեղինակ է դարձել փոխարինման դուրս գալուց հետո

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության 17-րդ տուրում «Ալ Շաբաբը» սեփական դաշտում 3:1 հաշվով առավելության է հասել «Ալ Էտիֆաքի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին «Ալ Շաբաբի» կազմում փոխարինման է դուրս եկել 73-րդ րոպեին, իսկ ավելացված ժամանակում խփել է հանդիպման վերջին գոլը: Նախորդ տուրի խաղում Պիզելին դարձել էր գոլային փոխանցման հեղինակ:

Այս հաղթանակից հետո «Ալ Շաբաբը» 25 միավորով բարձրացել է 5-րդ տեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում