13:30  ,  14 հունվարի, 2018

Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է Ռոնալդուին ներառել Նեյմարի տրանսֆերում

Մադրիդի «Ռեալը» ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին կփորձի ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Cadena Ser-ի համաձայն՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է Բրազիլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերում ներառել նաեւ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որի գործող պայմանագիրն ավարտվում է 2021թ. հունիսին:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ՊՍԺ-ն հետաքրքրված է Ռոնալդուի ծառայություններով եւ պատրաստ է նրան վճարել տարեկան 60 միլիոն եվրո աշխատավարձ: Նշվում էր նաեւ, որ «Ռեալն» էլ Նեյմարի տրանսֆերի համար պատրաստ է ներդնել 400 միլիոն եվրո, սակայն հիմա ակումբի հաշվին կա միայն 200 միլիոն:

Հիշեցնենք, որ 2013-2017 թվականներին «Բարսելոնայում» հանդես եկած Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 222 միլիոն եվրոյով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս