12:50  ,  14 հունվարի, 2018

NBA. «Գոլդեն Սթեյտի» լարված հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» մրցակցի խաղահրապարակում 2 միավորի առավելությամբ հաղթել է «Տորոնտոյին»՝ 127:125:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Դեմար Դեռոզանը, որը «Տորոնտոյի» կազմում վաստակել է 42 միավոր: «Գոլդեն Սթեյտի» կազմում ամենաարդյունավետը 26 միավոր հավաքած Կլեյ Տոմպսոնն էր, իսկ նրա ակումբակիցներից Կեւին Դյուրանտը վաստակել է 25 միավոր, Ստիվեն Կարին՝ 24:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է Դեմար Դեռոզանը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Տորոնտո» – «Գոլդեն Սթեյտ»՝ 125:127 (35:43, 19:38, 35:27, 36:19)

«Դալաս» – «Լեյքերս»՝ 101:107 (լրացուցիչ ժամանակում) (20:31, 32:15, 21:24, 22:25, 6:12)

«Կլիպերս» – «Սակրամենտո»՝ 126:105 (30:17, 34:28, 27:23, 35:37)

«Շառլոտ» – «Օկլահոմա»՝ 91:101 (28:31, 31:24, 17:18, 15:28)

«Վաշինգտոն» – «Բրուքլին»՝ 119:113 (լրացուցիչ ժամանակում) (33:18, 26:21, 24:35, 24:33, 12:6)

«Չիկագո» – «Դետրոյտ»՝ 107:105 (36:31, 24:30, 27:23, 20:21)

«Սան Անտոնիո» – «Դենվեր»՝ 112:80 (32:16, 24:28, 26:25, 30:11)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English