23:19  ,  13 հունվարի, 2018

«Տոտենհեմի» վստահ հաղթանակը «Էվերտոնի» նկատմամբ՝ 4:0

Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Տոտենհեմը» Պրեմյեր լիգայի 23-րդ տուրում ընդունեց Լիվերպուլի «Էվերտոնին» եւ վստահ հաղթանակ տարավ 4:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը:

«Տոտենհեմը» 44 միավորով 5-րդ տեղում է: Նույնքան միավոր ունի մեկ հանդիպում քիչ անցկացրած «Լիվերպուլը»: «Էվերտոնը» 27 միավորով 9-րդն է:

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Տոտենհեմ» - «Էվերտոն»՝ 4:0

Սոն Հին Մին, 26, Հարի Քեյն, 47, 59, Կրիստիան Էրիկսեն, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում