23:18  ,  13 հունվարի, 2018

Մադրիդի «Աթլետիկոն» հաղթեց եւ մոտեցավ «Բարսելոնային»

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Էյբարի» հետ: Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով ֆրանսիացի հարձակվող Կեւին Գամեյրոյի գոլի շնորհիվ:

«Աթլետիկոն» 42 միավորով երկրորդ տեղում է եւ 6 միավոր է հետ առաջատար «Բարսելոնայից», որը 19-րդ տուրում կհյուրընկալվի «Ռեալ Սոսյեդադին»:

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Էյբար» - «Աթլետիկո»՝ 0:1

Կեւին Գամեյրո, 27

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում