22:33  ,  13 հունվարի, 2018

Փոլ Մերսոն. Մխիթարյանն Անգլիայի առաջնության լավագույն խաղացողներից մեկն է

Հենրիխ Մխիթարյանն Անգլիայի առաջնության լավագույն խաղացողներից մեկն է, ասել է Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը:

«Սանչեսի վաճառքը «Մանչեսթեր Յունայթեդին» եւ Մխիթարյանի գալը «Արսենալ» լավ գործարք կլինի լոնդոնյան թիմի համար: Մոուրինյոյի գլխավորած թիմում Մխիթարյանը կորցրել է վստահությունը: Եթե նա վերադարձնի այն խաղը, որը ցուցադրում էր «Բորուսիայում», ապա «Արսենալը» կստանա Պրեմյեր լիգայի լավագույններից մեկին»,- Մերսոնի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Սանչեսի համար «Արսենալին» առաջարկել է 25 միլիոն ֆունտ ստերլինգ՝ Մխիթարյանին գործարքում ներառելու հնարավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում