21:04  ,  13 հունվարի, 2018

«Ռեալը» պարտվեց վերջին րոպեներին բաց թողած գոլի հետեւանքով

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Վիլյառեալին»: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը պարտվեց նվազագույն հաշվով՝ գոլ բաց թողնելով 87-րդ րոպեին:

«Ռեալը» 18 խաղից հետո 32 միավորով չորրորդ տեղում է եւ երրորդ տեղում ընթացող «Վալենսիայից» հետ է 5 միավոր: «Վիլյառեալը» 31 միավորով բարձրացավ 5-րդ տեղ:

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Ռեալ» - «Վիլյառեալ»՝ 0:1

Պաբլո Ֆորնալս, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում