19:45  ,  13 հունվարի, 2018

«Բարսելոնայի» նորեկը պարել է շնորհանդեսի ժամանակ

«Բարսելոնայի» նորեկ, կոլումբացի կենտրոնական պաշտպան Իերի Մինան «Կամպ Նոու» ստադիոնում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ պարել է երկրպագուների համար:

Բրազիլական «Պալմեյրասից» տեղափոխված 23-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2023 թվականի հունիսի 30-ը։ Մինայի տեղափոխության համար «Բարսելոնան» վճարել է 11,8 միլիոն եվրո, իսկ նրա կլաուզուլան սահմանել 100 միլիոն։

Իերի Մինան 2016-ից էր խաղում «Պալմեյրասում»: Կոլումբիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 9 խաղ եւ խփել 3 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում