17:23  ,  13 հունվարի, 2018

Լենդոն Դոնովանը վերսկսել է կարիերան

Ֆուտբոլի ԱՄՆ-ի ազգային հավաքականի նախկին խաղացող Լենդոն Դոնովանը վերսկսել է ֆուտբոլիստի կարիերան: 35-ամյա կիսապաշտպանը պայմանագիր է կնքել մեքսիկական «Լեոնի» հետ:

ԱՄՆ-ի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը կարիերան ավարտելու մասին որոշումն ընդունել էր 2016 թվականին:

Դոնովանը նախկինում հանդես է եկել «Լոս Անջելես Գելաքսիում», «Բայերում», «Սան Խոսե Էրթքվեյքսում», «Բավարիայում» եւ «Էվերտոնում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում