16:26  ,  13 հունվարի, 2018

Արդա Թուրանը հեռացավ, «Բարսելոնայում» նրա ամեն խաղի գինը եղել է 1 միլիոն եվրո

«Բարսելոնան» հայտարարել է թուրք կիսապաշտպան Արդա Թուրանի հեռանալու մասին: 30-ամյա ֆուտբոլիստը 2.5 տարվա վարձակալության պայմանագրով հանդես կգա թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրում»: Կատալոնական ակումբն ունի Թուրանի տրանսֆերային իրավունքը երրորդ ակումբի վաճառելու իրավունք:

2015 թվականին Մադրիդի «Աթլետիկոյից» տեղափոխված Թուրանը «Բարսելոնայում» մասնակցել է 55 հանդիպման, խփել 15 գոլ: Այս մրցաշրջանում նա ոչ մի հանդիպման չի մասնակցել: Ֆուտբոլիստի տրանսֆերի եւ վարձատրության վրա «Բարսելոնան» ծախսել է 55 միլիոն եվրո, գրում է  Wordpress.com-ը: «Բարսելոնայում» Թուրանի ամեն գոլի գինը կազմել է 3.66 միլիոն եվրո, ամեն խաղի գինը՝ 1 միլիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English