15:29  ,  13 հունվարի, 2018

Մոուրինյո. Իբրահիմովիչը կվերադառնա փետրվարին

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է թիմի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վերականգնման ընթացքի մասին:

«Զլատանը կարողացավ ծանր վնասվածքից հետո դուրս գալ խաղադաշտ, սակայն խաղաժամանակ ստանալուց հետո դժգոհ մնաց իր մարզավիճակից: Իբրահիմովիչը կկարողանա վերադառնալ մարզումներին, երբ շատ լավ զգա: Թիմի հետ նրա մարզումները կվերսկսվեն փետրվարին: Հույս ունենք, որ նա շուտով կլինի կազմում:

Ակսել Տուանզեբեն շատ լավ ֆուտբոլիստ է, որը մեր կազմում չունի շատ խաղալու հնարավորություն: Սակայն մենք չենք հրաժարվի նրա նման տաղանդավոր խաղացողից: Հնարավոր է՝ մինչեւ մրցաշրջանի ավարտը նա վարձակալությամբ խաղա այլ թիմում: Բայց մենք մտավախություն ունենք, քանի որ վնասվածքով է Էրիկ Բային: Մյուս ֆուտբոլիստները եւս երաշխավորված չեն վնասվածքներից: Այդ պատճառով Տուանզեբեի վերաբերյալ որոշում կլինի տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Այս շաբաթ Դուբայում վերականգնողական հավաք անցկացրած «Մանչեսթեր Յունայթեդը» հունվարի 15-ին Անգլիայի առաջնության 23-րդ տուրի խաղում կընդունի «Սթոք Սիթիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English