10:09  ,  13 հունվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է բարձրացնել Դե Խեայի աշխատավարձը

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է բարձրացնել 27-ամյա դարպասապահ Դավիդ Դե Խեայի աշխատավարձը՝ դարձնելով շաբաթական 300 հազար ֆունտ ստերլինգ, հաղորդում է The Sun-ը: Այժմ Դե Խեան ստանում է շաբաթական 210 հազար ֆունտ ստերլինգ:

Իսպանացի խաղացողի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականանը: Դե Խեային ձեռք բերելու ցանկություն ունի Մադրիդի «Ռեալը»: Դարպասապահը եւս ցանկանում է խաղալ Արքայական ակումբում, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» ամեն կերպ խոչընդոտել է նրա տրանսֆերին:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Դե Խեան մասնակցել է 22 հանդիպման, բաց թողել 16 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English