01:23  ,  13 հունվարի, 2018

«Բավարիան» հաղթեց Լեւերկուզենում

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Լեւերկուզենում մրցեց «Բայերի » հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով:

«Բավարիան» 44 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 14 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող եւ 17 խաղ անցկացրած «Շալկեի» նկատմամբ: «Բայերը» 28 միավորով չորրորդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Բայեր» - «Բավարիա»՝ 1:3

Կեւին Ֆոլանդ, 70 – Խավի Մարտինես, 32, Ֆրանկ Ռիբերի, 59, Խամես Ռոդրիգես, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում