«Արսենալը» Ալեքսիս Սանչեսի համար պահանջում է 35 միլիոն ֆունտ ստերլինգ: Չիլիացի ֆուտբոլիստին ձեռք բերելու մեծ ցանկություն ուն «Մանչեսթեր Սիթին», որը ստիպված կլինի եւս 5 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել խաղացողի գործակալներին, հաղորդում է Sky Sports-ը:
Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 29-ամյա ֆուտբոլիստի համար սկզբում առաջարկել էր 20 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի շատ էր առաջարկել:
Սանչեսի պայմանագիրը նախատեսված է մինչեւ հուլիս:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում