00:57  ,  13 հունվարի, 2018

«Արսենալը» Սանչեսի համար պահանջում է 35 միլիոն ֆունտ ստերլինգ

«Արսենալը» Ալեքսիս Սանչեսի համար պահանջում է 35 միլիոն ֆունտ ստերլինգ: Չիլիացի ֆուտբոլիստին ձեռք բերելու մեծ ցանկություն ուն «Մանչեսթեր Սիթին», որը ստիպված կլինի եւս 5 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել խաղացողի գործակալներին, հաղորդում է Sky Sports-ը:

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 29-ամյա ֆուտբոլիստի համար սկզբում  առաջարկել էր 20 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի շատ էր առաջարկել:

Սանչեսի պայմանագիրը նախատեսված է մինչեւ հուլիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս