23:55  ,  12 հունվարի, 2018

Կլոպը նշել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր ուժը

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 23-րդ տուրի հանդիպումից առաջ խոսել է առաջիկա մրցակցի առավելությունների մասին:

«Մարտավարականը կարգապահությունն է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր ուժը: Նրանք կրկնում են իրենց գործողությունները անդադար, եւ դա անում են շատ լավ: Սակայն այդ ամենը կանխատեսելի է, գիտենք նրանց հնարավորությունները: Բայց խնդիրն այն է, որ «Սիթին» ամեն դիրքում ունի համաշխարհային մակարդակի խաղացող: Շատ բարդ է պաշտպանվել նրանց հետ մրցակցությունում: Հետաքրքիր հանդիպում է սպասվում: «Սիթին» իսկապես լավ ֆուտբոլ է խաղում: Խաղացողների անհատական որակները մեծ նշանակություն կունենան»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում