18:40  ,  12 հունվարի, 2018

«Ռեալը» պատրաստ է Նեյմարի համար վճարել 400 միլիոն եվրո

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի տրանսֆերի համար վճարել 400 միլիոն եվրո: Արքայական ակումբը կձգտի գործարքն իրականացնել 2019թ. ամռանը, հաղորդում է Marca-ն:

Ավելի վաղ, իսպանական մամուլը գրել էր, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բանակցել է Նեյմարի հետ:

Հիշեցնենք, որ 2013-2017 թվականներին «Բարսելոնայում» հանդես եկած Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 222 միլիոն եվրոյով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում