16:16  ,  12 հունվարի, 2018

Իսպանիայի Գավաթ. «Բարսելոնան» ու «Ռեալն» իմացան մրցակիցներին

Կայացել է ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանությունը, հայտնում է մրցաշարի կայքը:

Իսպանիայի գործող գավաթակիր «Բարսելոնան» կատալոնական դերբիում կմրցի «Էսպանյոլի» հետ, իսկ Մադրիդի «Ռեալին» բաժին է հասել «Լեգանեսը»:

Առաջին հանդիպումները կկայանան հունվարի 17-ին, իսկ պատասխան խաղերը՝ հունվարի 24-ին:

Իսպանիայի Գավաթ, 1/4 եզրափակիչ

«Լեգանես» - «Ռեալ» 

«Էսպանյոլ» - «Բարսելոնա»

«Աթլետիկո» - «Սեւիլիա»

«Վալենսիա» - «Ալավես»

Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում