13:51  ,  12 հունվարի, 2018

Մեկնարկում են շախմատի Հայաստանի առաջնությունները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հունվարի 12-ին կմեկնարկեն շախմատի Հայաստանի առաջնությունները:

Հայաստանի առաջնությանը մասնակցում են 11 շախմատիստներ՝ 9 գրոսմայստեր եւ 2 միջազգային վարպետ:

Կանանց մրցաշարն ունի 10 ներկայացուցիչ՝ 1 միջազգային վարպետ, 1 կանանց գրոսմայստեր, 3 կանանց միջազգային վարպետ եւ մեկ վարպետության թեկնածու, փոխանցում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից:

Նախօրեին կայացել է նաեւ վիճակահանության արարողությունը:

Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 15:00-ին:

Հայաստանի առաջնություն, առաջին տուր

Գրիգորյան Կարեն – Անդրիասյան Զավեն
Փաշիկյան Արման – Գաբուզյան Հովհաննես
Սարգսյան Շանթ – Պետրոսյան Տիգրան Լ.
Հովհաննիսյան Ռոբերտ – Տեր-Սահակյան Սամվել
Պետրոսյան Մանուէլ – Մարտիրոսյան Հայկ

Առաջին տուրը բաց է թողնում Տիգրան Հարությունյանը

Կանանց Հայաստանի առաջնություն, առաջին տուր
Գեւորգյան Մարիա – Խաչատրյան Աննա
Կուրսովա Մարիա – Ասատրյան Սոնա
Առաքելյան Նարե – Գալոյան Լիլիթ
Մկրտչյան Մարիամ – Սարգսյան Աննա
Ղուկասյան Սիրանուշ – Գաբոյան Սուսաննա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում