17:15  ,  12 հունվարի, 2018

Լեբրոն Ջեյմսը բղավել է թիմակիցների վրա

«Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը «Տորոնտոյի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում թայմ-աութի ժամանակ բղավել է թիմակիցների վրա:

Չնայած «Տորոնտոյի» առաջատարներ Կայլ Լաուրիի եւ Սերժ Իբակայի բացակայությանը, «Քլիվլենդն» այդ խաղում պարտվել էր 99:133 հաշվով: Լեբրոն Ջեյմսը հավաքել էր 26 միավոր եւ ճանաչվել հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում