10:14  ,  12 հունվարի, 2018

Մեսին՝ Իսպանիայի Գավաթի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում (ֆոտո)

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, դուբլի հեղինակ դառնալով «Սելտայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում, այդ մրցաշարում գոլերի քանակը հասցրել է 46-ի:

Իսպանիայի Գավաթի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում 30-ամյա արգենտինացին բարձրացել է 10-րդ տեղ, հայտնում է «Բարսելոնայի» կայքը:

Իսպանիայի Գավաթում ամենաշատ գոլ խփել է Բիլբաոյի «Աթլետիկի» լեգենդար հարձակվող Տելմո Սարան, որն աչքի է ընկել 81 անգամ:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Սելտային» հաղթել էր 5:0 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում