12:44  ,  12 հունվարի, 2018

«Բարսելոնան» ու «Ռեալը» «ձկնորսություն» են անում «Լիվերպուլի» եւ «Տոտենհեմի» շուրջ (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է Մադրիդի «Ռեալին», որը ցանկանում է ձեռք բերել «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի ազգային հավաքականի կիսապաշտպան Մոհամեդ Սալահին:

Ծաղրանկարում պատկերված են «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու «Բարսելոնայի» ղեկավար Խոսեպ Մարիա Բարտոմեուն, որոնք «ձկնորսություն» են անում անգլիական «Լիվերպուլի» եւ «Տոտենհեմի» շուրջ:

Վերջին տարիներին «Լիվերպուլից» «Բարսելոնա» են տեղափոխվել Խավյեր Մասկերանոն, Լուիս Սուարեսն ու Ֆելիպե Կոուտինյոն, իսկ «Տոտենհեմից» «Ռեալին» միացել են Լուկա Մոդրիչն ու Գարեթ Բեյլը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս