22:15  ,  12 հունվարի, 2018

Աշխարհի ավագագույն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը «Յոկոհամայի» հետ

Աշխարհի ավագագույն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Կացույոսի Միուրան երկարաձգել է պայմանագիրը «Յոկոհամայի» հետ, որը հանդես է գալիս Ճապոնիայի երկրորդ դիվիզիոնում, հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Փետրվարի 26-ին Կացույոսի Միուրան կդառնա 51 տարեկան: Նա կանցկացնի պրոֆեսիոնալ կարիերայի 33-րդ մրցաշրջանը: Անցած մրցաշրջանում Միուրան մասնակցել է 12 հանդիպման, խփել 1 գոլ:

Ճապոնացի ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ մակարդակում նորամուտը նշել է 1986 թվականին բրազիլական «Սանտոսում»: Ճապոնիայի ազգային հավաքականում անցկացրած 89 խաղում խփել է 55 գոլ:

2017թ. մարտին Միուրան բարելավեց անգլիացի Սթենլի Մեթյուզի ռեկորդը` դառնալով պատմության մեջ ավագագույն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում